30 նոյեմբերի 2005 - 16:05 AMT
Մոսկվայում սպանվել է հայաստանցի գործարար
Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում սպանվել է հայաստանցի գործարար Արմեն Եղիազարյանը: Կոմերսանտին գնդակահարել են ժամը 12:30-ին Ստրոգինի պողոտայի թիվ 7 շենքի մուտքի մոտ: Պատահարի վայրում միլիցիայի աշխատակիցները հայտանբերել են Մակարովի ատրճանակի վեց պարկուճ: Ոճրագործները փախուստի են դիմել սեւ գույնի ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայով: Քաղաքում գործողության մեջ է դրվել «Հրաբուխ-5» պալնը: