31 հունվարի 2003 - 18:32 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿՀԱՆՁՆՎԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՖԵԴՈՐՈՎԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿ ԵՎ «ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՆՁԱԽՆԴՐԻ» ՄԵԴԱԼԸ
Փետրվարի 5-ին Երեւանում կկայանա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ` «Միջազգային գործունեության» անվանակարգում Սվյատոսլավ Ֆյոդորովի անվան առաջին մրցանակի եւ «Լուսավորության նախանձախնդրի` Ա.Ս. Պուշկինի ծննդյան 200-ամյակի հիշատակին նվիրված» մեդալի հանձնման արարողությունը: Այդ մրցանակներին Հայաստանի ղեկավարն արժանացել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամության եւ փոխշահավետ համագործունեության ամրապնդման գործում մեծ ներդրման, տնտեսական, գիտա-տեխնիկական եւ պատմա-մշակութային կապերի զարգացման համար: Մրցանակների հիմնադիրներն են` Ռուսաստանի աշխատավորների ինքնակառավարման կուսակցությունը, Սվյատոսլավ Ֆյոդորովի անվան առաջավոր բժշկական տեխնալոգիաների զարգացման օժանդակության հիմնադրամը եւ Կառավարման, բժշկագիտության եւ իրավունքների ակադեմիան: