Ապրիլի 25-ի արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող «Առաքելություն» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Լուսինե Մարտիրոսյանի գրանցումը` հաշվի առնելով նրա ինքնաբացարկի մասին դիմումը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի նմուշը: