30 նոյեմբերի 2005 - 18:21 AMT
Ընդդիմությունը ներկայացնող Հայաստանի ԿԸՀ-ի անդամը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Պլուզյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հարկ է նշել, որ Զավեն Պլուզյանը ԿԸՀ էր ներկայացվել «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցությունից, որը բոյկոտեց Հայաստանում նոյեմբերի 27-ին կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, ինչպե ս նաեւ հետ կանչեց իր ներկայացուցչին ընտրական հանձնաժողովից: Մինչդեռ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարել են, որ Զավեն Պլուզյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: