31 հունվարի 2003 - 18:35 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «ԵՌՅԱԿԸ» ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Եվրոպական Միության «եռյակը» այսօր Անկարայում Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի իրավիճակը Հարավային Կովկասում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, թուրք պաշտոնյաների հետ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները կքննարկեն նաեւ Թուրքիայում քաղաքական եւ օրենսդրական բարեփոխումների ընթացքը, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության ապահովման հարցերը, ինչպես նաեւ Կիպրոսի հիմնախնդիրը: Նշենք, որ Եվրամիության «եռյակի» կազմում ընդգրկվում են այն երկրների ներկայացուցիչները, որոնք Եվրամիությունում նախագահել են, նախագահում են եւ պետք է նախագահեն: