31 հունվարի 2003 - 18:33 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մեկնել է Փարիզ` մասնակցելու «Պրո-Արմենիա` Հայաստանը 21-րդ դարում» միջազգային խորհրդաժողովին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, համաժողովը կընթանա հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 1-ը` նպատակ ունենալով քննարկել Հայաստանին եւ Հարավային Կովկասին առնչվող մի շարք հարցեր: Փետրվարի 2-ին Վ. Օսկանյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ: