Երկու օրվա աշխատանքից հետո փորձագետները հայտարարել են, որ 1,52 մ երկարությամբ երկաթի բեկորը Boeing ֆիրմայի դրոշմակնիքով ու սերիական համարով, որը շինարարները հայտնաբերել են ներքին Մանհեթենում, 2001թ. սեպտեմբերի 11-ի, ահաբեկիչների կողմից ԱՀԿ շենքի վրա ուղղված ինքնաթիռներից մեկի բեկորն է:
Ոստիկանությունը շրջափակել է բեկորի հայտնաբերման վայրը, հետազոտելու համար այն:
Մասնագետներն այն հայտնաբերել են ապրիլի 25-ին, երբ գնահատում էին շենքերից մեկի տեխնիկական վիճակը, գրում է BBC-ին: 2001 սեպտեմբերի 11-ի աղետը 2976 կյանք խլեց: