Եվս մեկ վկայություն է հայտնվել, որ արևմտյան տեսուչները վարժեցնում են սիրիացի ապստամբներին հարևան Հորդանանում, սակայն, ըստ BBC-ի, հորդանանցի իսլամիստները ևս անմասն չեն մնում հակամարտությունից:
Կիրակի օրը Միացյալ Նահանգները հայտարարեցին ապստամբներին այսպես կոչված ոչ մահացու բնույթի հումանիտար օգնության ծավալների ավելացման մասին:
Հորդանանի Կառավարությունը հերքում է այն հաղորդագրությունները, որ սիրիացի ապստամբները վարժեցվում են Հորդանանի տարածքում: Վաշինգտոնը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այս լուրերը: