Սերբիայի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորմանը, հայտնում է РТС հեռուստառադիոընկերությունը:
«Կողմ» է քվեարկել 179 պատգամավոր, «դեմ»՝ 24: Պատգամավորներից մեկը ձեռնպահ է մնացել, իսկ հինգը չեն մասնակցել քվեարկությանը:
Ապրիլի 19-ին համաձայնագրին Բրյուսելում հավանություն են տվել Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչն ու Կոսովոյի վարչակազմի ղեկավար Հաշիմ Տաչին: