27 ապրիլի 2013 - 12:25 AMT
Ապրիլի 30-ին Երևանում կնշեն Ջազի միջազգային օրը

Արդեն երկրորդ տարին է, ինչ ապրիլի 30-ն աշխարհում նշվում է որպես Ջազի միջազգային օր: Երևանում այդ օրը Կասկադում համերգներ տեղի կունենան: Համերգին կմասնացեն Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Հանրային ռադիոյի ու հեռուստատեսության նվագախումբը, ինչպես նաև հայտնի հայ ջազմեններ:

Ջազի միջազգային օրը նշվում է դաշնակահար ու կոմպոզիտոր Հերբի Հենքոկի նախաձեռնությամբ: