Այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Երևանի վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստինականապետ Կարեն Հովհաննիսյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ՀՀ ոստիկանության մամուլի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը, ով մինչ այդ Կազմակերպված հանցավորության դեն պայքարի գլխավոր վարչության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառութնան դեմ պայքարի վարչության պետի տեղակալն էր: