Արցախի Հանրապետության նախագահ Բակո ՍահակյանըՓարիզում հանդիպում է ունեցել «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամների հետ:
Հանդիպմանը քննարկվել են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Սահակյանը կարևորել է միության հայրենանվեր գործունեությունը` ընդգծելով, որ այն նպաստում է ինչպես Արցախի մասին ստույգ և օբյեկտիվ տվյալների ներկայացմանը Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում, այնպես էլ ֆրանսահայ համայնքի և Արցախի միջև կապերի ամրապնդմանը:
Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ մի շարք պաշտոնատար անձինք: