27 ապրիլի 2013 - 15:08 AMT
«Անժիի» պաշտպան. Մեզ համար, անշուշտ, առավելություն է Յուրա Մովսիսյանի բացակայությունը

«Անժիի» պաշտպան Ալի Հաջիբեկովը «Սպարտակի» հետ խաղից առաջ խոստովանել է, որ իր, որպես պաշտպանի համար, լուրջ առավելություն կլինի այն, որ Յուրա Մովսիսյանը չի մասնակցի խաղին:

«Մովսիսյանը շատ ուժեղ հարձակվող է, համառ, նա մշտապես առաջ է վազում, շատ է գոլեր խփում՝ գլխավորելով հարձակվողների ցուցակը: Նման հարձակվողի դեմ ցանկացած պաշտպանի համար շատ դժվար է խաղալը»,-Հաջիբեկովի խոսքն է մեջբերում «Սովետսկի սպորտը»:

Նա հավելել է նաև, որ իր թիմի համար, անշուշտ, առավելություն է այն, որ Մովսիսյանը չի խաղալու: «Բայց նրանից բացի էլ «Սպարտակը» բազում լավ հարձակվողներ ունի՝ Ձյուբան, Ուորիսը, Էմենիկեն»:

Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի «Սպարտակ»-«Անժի» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին: Մովսիսյանը չի մասնակցի ոտքի վնասվաքծի պատճառով: