27 ապրիլի 2013 - 15:22 AMT
«Ռոսկոսմոս». Տիեզերագնացները բաց տիեզերք դուրս կգան Օլիմպիական ջահով

«Ռոսկոսմոսը» պաշտոնապես հաստատել է, որ նախատեսվում է արտահերթ ելք բաց տիեզերք, որի ժամանակ ռուսաստանցի տիեզերագնացները կտանեն Օլիմպիական ջահը:

«Դա կլինի ոչ թե պատճենը, այլ հենց Օլիմպիադայի ջահերից մեկը»,-ասել է «Ռոսկոմոսի» փոխղեկավար Վիտալի Դավիդովը:

Նա պարզաբանել է, որ ջահը կլինի առանց կրակի, քանի որ կրակ ոչ ոք թույլ չի տա տանել կայան: Ըստ նրա, բաց տիեզերք դուրս գալու սցենարը համաձայնեցված է Օլիմպիական կոմիտեի հետ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան 2014 թվականին: