27 ապրիլի 2013 - 15:26 AMT
Ռուբեն Հայրապետյան. Կանենք ամեն ինչ, որպեսզի հավաքականի թույլ տված սխալներն ուղղվեն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքով, իրենք այս տարի պլանավորում են ավարտին հասցնել Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի կառուցումը: Սրանից հետո Ֆեդերացիան մտադիր է դպրոց հիմնել նաև Վանաձորում:

«Երևանի Էրեբունի վարչական շրջանում ֆուտբոլային դպրոցներ չկան: Մենք այս կամ հաջորդ տարի կսկսենք նաև այստեղ սկսել շինարարական աշխատանքներ»,- ասաց Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահը նաև անկեղծացել է, որ ազգային հավաքականի անցած տարվա խաղերից դժգոհ է, բայց կանեն ամեն ինչ, որպեսզի սխալները ուղղվեն: