27 ապրիլի 2013 - 15:39 AMT
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մերձմոսկովյան Դմիտրովի շրջանի հոգեբուժական հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տասնյակ անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:

Հանրապետության նախագահը խնդրել է իր անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը: