30 ապրիլի 2013 - 12:50 AMT
Նիդերլանդներում վերջին 123 տարում առաջին անգամ գահ կբարձրանա թագավորը

Աշխարհի 18 թագավորական տների ներկայացուցիչներ են հրավիրվել Նիդերլանդներում կայանալիք գահակալության արարուղությանը, որը տեղի կունենա ապրիլի 30-ին:

33 տարվա գահակալությունից հետո թագուհի Բեատրիքսը կհրաժարվի գահից հօգուտ ավագ որդու: Թագաժառանգը, որը 46 տարեկան է, գահակալության ժամանակ կընդունի Վիլլեմ-Ալեքսանդերի անունը: Վերջին 123 տարում նա առաջին թագավորը կլինի Նիդերլանդներում և Եվրոպայի ամենաերիտասարդ թագավորը:

Թագաժառանգը, որը 46 տարեկան է, գահակալության ժամանակ կընդունի Վիլլեմ-Ալեքսանդեր անունը:

Ամստերդամում սպասում են մոտ 800 հազար զբոսաշրջիկների, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: