6 դեկտեմբերի 2005 - 13:47 AMT
Բ.Տարասյուկ. «Հուսով ենք, որ բանակցությունները ներդրում կապահովեն ղարաբաղյան խնդրում առաջընթացի հասնելու գործում»
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Բորիս Տարասյուկը հայտարարել է, որ Կիեւի սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ «հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզնունքների հիման վրա` ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձեւերի եւ ԵԱՀԿ որոշումների համաձայն»: «Մեզ ոգեւորում են Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ գործընթացում գրանցված դրական նշանները, եւ մենք հույս ունենք, որ առաջիկա բանակցությունները ներդրում կապահովեն առաջընթացի հասնելու գործում», - ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը, հաղորդում է «Մեդիամաքսը»: