Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր մերժել է Երևանի ավագանու «Բարև, Երևան» դաշինքի թեկնածու Դանիել Իոաննիսյանի դիմումը` Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում դաշինքի կողմից արձանագրված խախտումներով վարչական վարույթ հարուցելու և խախտում իրականացրած քաղաքական ուժի` ՀՀԿ-ի ընտրապայքարին մասնակցելու դիմումն անվավեր ճանաչելու մասին։
Տիգրան Մուկուչյանը նշել է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ դիմումատուն, եթե քաղաքական ուժ չի ներկայացնում, իրավունք չունի պահանջել մեկ այլ թեկնածուին ընտրապայքարից դուրս հանել։
Դանիել Իոաննիսյանը հրաժարվել է դիմումի այդ պահանջից, քանի որ հայցադիմումը ներկայացրել էր որպես ՀՀ քաղաքացի։