Պերվեզ Մուշարաֆին ցմահ արգելվել է մասնակցել Պակիստանի ընտրություններին ինչպես ազգային, այնպես էլ շրջանային մակարդակով:
Այդ որոշումը պատասխան հանդիսացավ նախկին նախագահի բողոքարկմանը մայիսի 11-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու արգելքի դեմ: Դատավորները նշել են, որ նախկին նախագահի կողմից 2007թ. Սահմանադրության կրկնակի խախտման պատճառով նա չի կարող ընտրվել Ազգային վեհաժողով, մարզային վեհաժողով և Սենատ, հայտնում է BBC-ին: Մուշարաֆի տնային կալանքը երկարացվել է մինչև մայիսի 14-ը: