1 մայիսի 2013 - 15:18 AMT
Հայ կոմունիստները մայրաքաղաքի գլխավոր պողոտայով երթ են անցկացրել

Այսօր Երևանում Մարտիրոս Սարյանի արձանին կից տարածքից մեկնարկել է մայիսի մեկի առթիվ հայ կոմունիստների հանդիսավոր երթը: Մասնակիցները անցել են Մաշտոցի, Ամիրյան և Վազգեն Սարգսյան պողոտաներով, կանգ առել Մյասնիկյանի արձանի մոտ: Նրանց թիվը քիչ չէր, դրոշներով, երգ-երաժշտությամբ ու կոմունիստական կոչերով էին: Երթին մասնակցել են ոչ միայն տարեց կոմունիստներ, այլև երիտասարդներ ու դպրոցահասակ երեխաներ:

«Այսօր բանվորի օրն է և մենք պարտավոր ենք նշել: Այն երկիրը, որը չի նշում բանվորի օրը, սովամահ է լինում», - ասել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: