1 մայիսի 2013 - 15:35 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ստյոպա Սաֆարյան. «Բարև, Երևան»-ը գալիս է փոխելու այս գերիշխանությունը

Երևանի ավագանու ընտրություններին «Բարև, Երևան» դաշինքի ցուցակը, ըստ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, ավագանու «Բարև, Երևան» դաշինքի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի, իսկապես արժանավորների ցուցակ է:

Ազատության հրապարակում «Բարև, Երևանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ Հայաստանում ու նաև Երևանում ստեղծված է ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ: «Ամեն մի երրորդ մարդն առնվազն աղքատ է, աշխատանք չունի: Արտագաղթում է ու հայաթափում է Հայաստանը: Սա արդյունք է իշխանության սխալ աշխատանքի: «Բարև,Երևանը» գալիս է փոխելու համակարգը»,- ասաց նա:

ՖՈՏՈՇԱՐՔ