4 մայիսի 2013 - 11:05 AMT
ԱՄՆ-ն խստացնում է ուսանողական վիզաների ստուգումները Բոստոնի ահաբեկչության պատճառով

ԱՄՆ իշխանությունները մտադիր են խստացնել ուսանողական վիզաների ստուգումները Բոստոնի ահաբեկչության պատճառով: Դա ղազախստանցի ուսանող Ազամատ Տաժայակովին ներկայացված մեղադրանքների հետևանքով է արվում, քանի որ վերջինս չուներ գործող մուտքի արտոնագիր: Նրան մեղադրում են Ջոհար Ցարնաևի դեմ վկայող հանցանշանները պարտակելու մեջ:

Հունվարին Տաժայակովը, որը դուրս էր մնացել Մասաչուսեթս նահանգի Դարտմուտի համալսարանից, կարողացավ երկրորդ անգամ մուտք գործել ԱՄՆ, թեև ուսանողական վիզան արդեն չէր գործում: