4 մայիսի 2013 - 18:10 AMT
Գյումրու տնակներում ապրող միայնակ տարեցներից մեկի մասին

«Շիրակ կենտրոնն» իր նախորդ մի շարք հրապարակումներում ու տեսանյութերում բազմիցս է անդրադարձել Գյումրու շարքից դուրս եկած տնակներում ապրող միայնակ տարեցներին, որոնց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում` նրանց օգնում ու խնամում են հարևանները: Հերթական պատմությունն ու տեսանյութը «Շիրակ կենտրոնից». նման վիճակում է ապրում նաև 92-ամյա Մանյա Գրիգորյանը: Նրա ամուսինն անհայտ կորել է Հայրենական պատերազմի տարիներին: Մանյա Գրիգորյանը թեև երկրաշարժի հետևանքով երկսենյականոց բնակարան է կորցրել, սակայն պետության կողմից բնակարանի փոխարեն ստացել է բնակարանի գնման վկայագիր, այն էլ բնակարանի համար հատկացված գումարը կորցրել է: