12 դեկտեմբերի 2005 - 15:04 AMT
IBM վարկածով աշխարհի չեմպիոն է դարձել Արթուր Աբրահամը
Գերմանական Լեյպցիգում IBM վարկածով աշխարհի չեմպիոն է դարձել 25-ամյա երեւանցի Արթուր Աբրահամը, որը վերջերս բնակություն է հաստատել Բեռլինում: Մինչեւ 72,6 կգ քաշայինների կարգում չեմպիոնի թափուր տեղի համար պայքարում նա նոկաուտով 5-րդ ռաունդում հաղթել է նիգերիացի Քինգսլի Իկեկեին: Առաջին ռաունդներում նրան հաջողվեց մի քանի անգամ հարվածել Իկեկեին, սակայն հայ բռնցքամարտիկի հարձակումներից նիգերացուն հաջողվում էր բավականին հեշտությամբ խուսափել: Հանգուցալուծումը վրա հասավ 5-րդ ռաունդում, երբ Աբրահամը հզոր հարված հասցրեց հակառակորդի գլխին, զուգորդելով երկու ձեռքերի եւս մի քանի հարվածներով: Դատավոր Սամյուել Վիրուան դադարեցրեց մարտը, երբ աֆրիկացին չկարողացավ բարձրանալ ռինգի հատակից մինչեւ հաշվի ավարտը: Այդ հաղթանակից հետո Աբրահամի ծառայողական ցուցակը պրոֆեսիոնալ ռինգում այսպիսի պատկեր ունի` 19 հաղթանակ 19 մարտում, ընդ որում դրանցից 17-ում հաղթանակը ձեռք է բերվել ժամկետից շուտ: