6 մայիսի 2013 - 13:18 AMT
Այսօր ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում հանդես կգա Իզաբելլա Յալյանը

Լիմայում անցնում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Արդեն որոշվել են հաղթողները մինչև 56 և 62 կգ քաշային կարգերում:

Մայիսի 6-ին առաջնությանը կմասնակցի ծանրորդուհի Իզաբելա Յալյանը մինչև 58 կգ քաշային կարգում:

Առաջնությանը մասնակցում են նաև պատանեկան ԱԱ չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (77կգ), Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն ու պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Գոռ Մինասյանը (+105 կգ):

Կարապետյանն ու Մինասյանը հարթակ դուրս կգան մայիսի 7-ին ու 10-ին: