Euronews-ը այսօր մեկնարկում է Ադրբեջանի իշխող կուսակցությունից նախկին պատգամավոր Գյուլյար Ահեմդովայի մասին պատմող հաղորդաշարը, որը պատգամավորական մանդատներ էր վաճառում: Ինչպես գրում է «Ենի մուսավաթ» թերթը, հաղորդաշարն ընդգրկում է 2005թ. խորհրդարանական ընտրություններից մինչև նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլլաևի մասին պատմող տեսահոլովակները:
Հեռուստաալիքն արդեն մեկ ամիս է նկարահանումներ է կատարում, որոնք մոտենում են ավարտին: Հաղորդաշարում կներկայացվեն խոշոր կոռուպցիոն սկանդալներին առնչվող փաստեր, կապված իշխող կլանի հետ: Նկարահանումներն անցնում են նաև այն երկրներում, որտեղ բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաները հաշվեհամարներ ու գույք ունեն: