10 մայիսի 2013 - 13:58 AMT
Ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում առկա է ժայռաբեկորի ընկնելու վտանգ

Այսօր ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան 3 փողոցում` «Սովխոզ» կոչվող թունելի մոտակայքում, առկա է ժայռաբեկորի ընկնելու վտանգ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Գեղանուշ ավտոճանապարհի 50-րդ կմ-ի մոտակայքում ժայռաբեկորի ընկնելը կարող է խոչընդոտել Գեղանուշ և Ճակատեն գյուղեր տանող ավտոճանապարհի երթևեկությանը:

Հրշեջ-փրկարարները մասնատել են ժայռաբեկորը և անվտանգ տարածք տեղափոխել մոտ 5 տ. քարաբեկոր: