10 մայիսի 2013 - 15:06 AMT
Արցախում տեղադրվում են Հայաստանի և ԼՂՀ ազգային հերոսներին նվիրված պաստառներ

«Ֆիդայի» մեդիա խումբը՝ MGFedayi.info-ն, «Ազատամարտիկ» կազմակերպության հետ համատեղ Արցախի իշխանությունների աջակցությամբ շարունակում է Հայաստանի և ԼՂՀ ազգային հերոսներին նվիրված պաստառների տեղադրումը:

Լեգենդար հրամանատարներ Աշոտ Ղուլյանին ու Յուրի Պողոսյանին նվիրված պաստառները տեղադրվել են Շուշիի վարչական շրջանում, Շուշի-Ստեփանակերտ մայրուղու վրա:

Ակցիան սկսվել է 2011թ. աշնանը Մոնթե Մելքոնյանին նվիրված պաստառի տեղադրմամբ, որը տեղադրվեց ԼՂՀ Քաշաթաղի շրջանում, Բերձոր քաղաքի մատույցներում, Գորիս-Ստեփանակերտ մայրուղում: