Samsung Galaxy S4-ն արդեն Երևանում է․ վաճառվում է Samsung, Mobile Center, Orange և Fine վաճառասրահներում։
«Samsung Galaxy S4-ը լավագույնններից լավագույնն է և մենք ուրախ ենք այն առաջարկել հայ օգտագործողներին։ Նրանք մեր նոր արտադրանքը հասատատ կհավանեն, որովհետև ինտելեկտուալ սպառողներ են», - ասաց Samsung ընկերության կովկասյան տարածաշրջանի ղեկավար Սանգ պիլ Չանը։
Samsung-ի հաջորդ ինովացիոն քայլը նա չբացահայտեց, բայց նշեց, որ ընկերությունը հետևում է սպառողների պահանջներին և ինչպես միշտ, այս անգամ ևս արձագանքելու է դրանց և նոր ինովացիան արդարացնելու է սպասելիքները։
Իսկ հայաստանյան գովազդային շուկայի վերջին ինովացիոն քայլն այսօր բացահայտվեց։ Արդեն պարզ է, թե ովքեր են վերջին շրջանում գովազդային վահանակներին հաճախակի հայտնվող 4 տիեզերագնացները։ Հենց նրանք էլ այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում ազդարարեցին Samsung Galaxy S4-ի վաճառքի պաշտոնական մեկնարկը, որից հետո իրենց պարային համարներով բացեցին համերգային ծրագիրը։ Ելույթ ունեցան նաև «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակիցները, իսկ հաղթող Մերի Մնջոյանը ստացավ խոստացված սմարթֆոնը։ Եվս մեկ Samsung Galaxy S4 գտավ իր տիրոջը․ ֆեյսբուքում կազմակերպված մրցույթի հաղթողը ֆբ-օգտատեր Անժելա Ստեփանյանն է։ Հարազատ քաղաքի մասին նկարահանած նրա հոլովակն է լավագույնը ճանաչվել։
Իր նոր սմարթֆոնով նա շարունակելու է որակյալ տեսանյութեր նկարահանել, որովհետև Samsung Galaxy S4-ը ունի երկու տեսախցիկ՝ 13 մեգապիքսելանոց հետևի մասում և 2 մեգապիքսելանոց` առջևի: Դրանք հնարավորություն կտան օգտվել Smart Pause, Smart Scroll, Air View և Air Gesture նորարար ֆունկցիաներից: Բացի այդ, Galaxy S-ի 4-րդ սերունդն ավելի ամուր է ու բարակ, ավելի կատարելագործված հնարավորություններով: Այս ամենից բացի, Samsung ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը առանձնացրեց 8-միջուկանի պրոցեսորը, որն ապահովում է բացարձակ արագագործություն։ Նրա խոսքով՝ նոր սմարթֆոնը հեղափոխական ֆունկցիաներ է պարունակում, որոնք ոչ մի այլ արտադրանք այսօր չունի։ Արդյունքում․
«Իր տեխնոլոգիաներով, սարքավորումներով, առաջարկներով Samsung-ը հասել է այն կետին, որ այդ մրցակիցները պետք է մտածեն՝ ինչպես դիմանալ մրցակցությանը։ Սա, իհարկե, կեսկատակ»։
Ի դեպ, այսօրվա միջոցառմանը նաև հատուկ կտրոններ բաժանվեցին, որոնք մասնակցեցին վիճակահանությանը։ Խաղարկության համար 1 մրցանակ էր նախատեսված։ Սակայն, տեսնելով մասնակիցների ոգևորությունը, պրն. Սանգ պիլ Չանն իր կողմից ևս մեկ հեռախոս խաղարկեց, որը ստացավ մասնակիցներից Մարտունը։ Միջոցառման ավարտին անակնկալ կերպով ևս մեկ հեռախոս խաղարկվեց Mobile Center-ի կողմից։