Մայիսի 13-ին Նարեկացի կենտրոնում տեղի կունենա առաջին հայկական հեքիաթ վեպի` Արմինե Անդայի «Անկիմյուրի բնակիչները» գրքի շնորհանդեսը` երեխաների համար:
«Անկիմյուրի բնակիչները» առաջին հայկական ֆանտաստիկ վեպն է: Անցյալ տարի այն ստացել է Orange գրքի մրցանակ` «լավագույն հեքիաթ» անվանակարգում: Գրքի շնորհանդեսը Նարեկացի կենտրոնում ունի ոչ միայն երեխաներին գիրքը ներկայացնելու, այլև երեխաների հետ շփվելու ու նրանց հետ նոր սյուժեներ հորինելու նպատակ: