Երեք մարդ է զոհվել Իրաքում սունիների մզկիթի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից, ևս յոթ մարդ վիրավորվել է, հայտնոմ է AP գործակալությունը:
Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ մարդիկ հեռանում էին մզկիթից ավանդական ուրբաթօրյա աղոթքից հետո: Միջադեպը տեղի է ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 55 կմ հեռավորության վրա դեպի հարավ: