Մալին 2 մլրդ եվրո կխնդրի միջազգային դոնորներից պատերազմի հետևանքների վերացման համար: Այդ մասին ասվում է այդ աֆրիկյան պետության հաղորդագրության մեջ: Մալիին օգնության վերաբերյալ միջազգային խորհրդաժողովը պետք է բացվի Բրյուսելում 2013թ. մայիսի 15-ին:
«Ճգնաժամը հաղթահարելու ու կայուն զարգացմանը ձեռնամուխ լինելու համար Մալին ենթակառուցվածքային ու ֆինանսական աջակցության կարիք ունի»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԲԿ-ն: