12 մայիսի 2013 - 20:07 AMT
Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել.Գյուղացիները փակել են ճանապարհն ու փոխհատուցում են պահանջում

Այսօր ժամը 14.30-15.00-ն ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից վնասվել են Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի և Ոսկեվազ, Ոսկեհատ, Օշական, Փարպի, Օհանավան, Կարբի, Պարտիզակ, Բազմաբերդ, Ղազարավան գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 13.40-14.10-ը ընկած ժամանակահատվածում վնասվել եննաև Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների, Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես, Ջրառատ, Նալբանդյան, Բերքաշատ գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները:

Համահայկական երիտասարդական շարժման մասնակիցներից մեկը, ով այժմ Հոկտեմբերյանում է, տեղեկացնում է, որ հուսահատված գյուղացիները փակել են Հոկտեմբերյան-Երևան ճանապարհը և կառավարությունից փոխհատուցում են պահանջում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են նաև, որ վնասի չափը դեռ չի պարզվել: