Ստավանգերում շարունակվում է տասը գրոսմայստերների մասնակցությամբ գերմրցաշարը: Չորրորդ տուրում Լևոն Արոնյանն առաջին պարտությունն է կրել:
Նա սպիտակներով չի կարողացել առավելության հասնել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ, որը 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանը 2 միավորով նահանջել է 3-րդ տեղը:
Այսօր տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները: Արոնյանը կխաղա Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) Վեսելին Թոպալովի (Բուլղարիա) հետ: Պետեր Սվիդլերի մրցակիցը կլինի Վիշի Անանդը (Հնդկաստան), Կարյակինը կխաղա Մագնուս Կարլսենի (Նորվեգիա), Ջոն Լյուդվիգ Համմերը (Նորվեգիա)՝ Վան Հաոի (Չինաստան) հետ: