13 մայիսի 2013 - 14:05 AMT
Իրանը պատրաստ է մասնակցել Սիրիայի կարգավորման վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին

Իրանը պատրաստ է մասնակցել Սիրիայի կարգավորման վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին, որի նախաձեռնողներն են ԱՄՆ-ն ու ՌԴ-ն: Այդ մասին հայտնել է АР գործակալությունը Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի վրա հղումով: Ըստ Ալի Աքբար Սալեհիի, իսլամական հանրապետությունը կարող է միջնորդ լինել Ասադի ռեժիմի և ընդդիմության միջև: