Կիսաթեթև քաշային կարգում EBU վարկածով Եվրոպայի չեմպիոն Բելգիան ներկայացնող Ալեքս Միսկիրտչյանը հաղթել է Անդրաս Վարգասին (Հունգարիա):
Բռնցքամարտիկը հաղթանակ է տոնել արդեն 2-րդ ռաունդում՝ նոկաուտի ենթարկելով մրցակցին, հայտնում է fightnews.com-ը:
Այժմ նա պետք է պաշտպանի իր գոտին իտալացի Դավիթ Դիելիի հետ մենամարտում, այն տեղի կունենա հունիսի 21-ին Բելգիայում: