«Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է շարունակել կարիերան Իտալիայում: Այդ մասին «Կորեյերե դելո սպորտին» տված հարցազրույցում հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:
«Ես բանակցում եմ Մխիթարյանի տրանսֆերի մասին իտալական առաջնության ակումբներից մեկը տեղափոխվելու մասին, մասնավորապես, Թուրինի «Յուվենթուսի» հետ»,-ասել է նա:
Նա նշել է, որ եթե այդ տարբերակը չհաջողվի, նրանք կդիտարկեն այլ երկրների գերակումբների առաջարկները:
Այս խաղաշրջանում Մխիթարյանը Ուկրաինայի ռեկորդ է սահմանել՝ 24 գոլ խփելով 27 խաղում: Նախկին նվաճումը պատկանում էր ուկրաինացիներ Սերգեյ Ռեբրովին ու Մաքսիմ Շացկիխին՝ 22 գոլ:
Մխիթարյանը «Շախտյորի» կազմում հանդես է գալիս 2010 թվականից, անց է կացրել 103 հանդիպում՝ դառնալով 41 գոլի հեղինակ: