Երկրները, որոնք շահագրգռված են ներդրումներ անել Թուրքիայում ԱԷԿ-ի կառուցման ոլորտում, պետք է ձեռնպահ մնան Հայոց ցեղասպանության մասին խոսակցություններից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը, գրում է «Սաբահը»:
«Ճապոնիայի ու Ֆրանսիայի մասնակցությունը Թուրքիայում ատոմակայանի կառուցմանը կանդրադառնա Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերի կարգավորման վրա: Արված ներդրումներից հետո այդ երկրներն ավելի ուշադիր կլինեն նման հայտարարությունների հարցում»,-ասել է նա: