Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստվել Հունգարիայում կայանալիք ընկերական մրցաշարին: Մայիսի 13- 17-ը թիմը մարզումներ կանցկացնի Ֆուտբոլի Ակադեմիայում: Մայիսի 15-ին հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի «Իմպուլս-2» թիմի հետ:
Թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. դարպասապահներ`Սուրեն Ալոյան, Մայիս Դոլմազյան:
Պաշտպանությունում հանդես կգան Հակոբ Համբարձումյանը, Դավիթ Տերտերյանը, Արմեն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Սամվել Իգիթյան և Կարեն Հակոբյանը:
Կիսապաշտպաններն են Վահագն Հայրապետյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովիկ Իլանգյոզյանը, Սամվել Խաչիկյանը, Էմիլ Եղիազարյանը, Վոլոդյա Բաբայանը, Հովհաննես Պողոսյանը, Հովհաննես Փանոսյանը և Ստեփան Հարությունյանը:
Հարձակման գիծը կկազմեն Հայկ Գալստյանը, Ռաֆայել Դարբինյանը և Ռոբերտ Մինասյանը: