13 մայիսի 2013 - 19:21 AMT
Երևանի կրկեսային թատերախումբն այցելել է զորամասեր

Երևանի կրկեսի թատերական կոլեկտիվը Հաղթանակի օրվա առթիվ, մայիսի 9-12-ը կազմակերպած շրջագայության ընթացքում, որը նախաձեռնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ելույթներ է ունեցել Լոռու և Տավուշի մարզերի զինծառայողների համար։

Կրկեսի արտիստները զինվորականների համար նախապատրաստել և ցուցադրել են հատուկ բազմաժանր ծրագիր, որը նվիրված էր Շուշիի ազատագրմանն ու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին։ Ծրագրում, որը հատուկ այս տոնական շրջագայության համար նախապատրաստել էր Լեոնիդ Ենգիբարյանի անվան Երևանի կրկեսային ստուդիայի ղեկավար Նաիրա Պետրոսյանը, նախատեսվել էին էկվիլիբրիստների, ծաղրածուների, ձեռնածուների և աճպարարների ելույթներ։ Հանդիսատեսին առանձնապես դուր եկան պլաստիկ ակրոբատ Մարիա Մկրտչյանի «Պլաստիկ էտյուդ» համարը, ծաղրածու Էմիլ Օհանյանի և օրիգինալ ժանրի արտիստուհի Անի Գասպարյանի ելույթները։ Զինվորների խնդրանքով նշված արտիստները կրկնեցին իրենց ցուցադրած համարները։ Կրկեսից տեղեկացնում են, որ որ ՀՀ ՊՆ նախաձեռնությամբ կրկեսային կոլեկտիվի ելույթներ են նախատեսված երկրի այլ մարզերում տեղակայված զորամասերի զինծառայողների համար ևս։