ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Նյու Յորք:
Ա. Գևորգյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման նիստին, որի նպատակն է գնահատել 2010թ-ին ընդունված մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ՄԱԿ-ի Գլոբալ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը: Նիստի ընթացում նախատեսվում է նաև ՀՀ փոխվարչապետի ելույթը:
Այցի ընթացքում Ա. Գևորգյանը հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի մասնագիտական գործակալությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կմասնակցի համայնքային միջոցառումների, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: