Ստավանգերի մրցաշարի 5-րդ տուրում Թեյմուր Ռաջաբովի հետ ոչ ոքիից հետո Լևոն Արոնյանը վաստակել է 2,5 միավոր և Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան), Պետեր Սվիդլերի (Ռուսաստան) և ադրբեջանցի շախմատիստի հետ կիսում է 4-7-րդ տեղերը:
Մրցաշարի առաջատարն է Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) 4 միավորով, 5-րդ տուրում նա զիջել է Մագնուս Կարլսենին (Նորվեգիա): Նորվեգացին 3 միավորով 2-րդ տեղում է, իսկ Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) 3 միավորով նույնպես 3-րդն է:
6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Ջոն Լյուդվիգ Համմերը (Նորվեգիա): Տեղի կունենան նաև Վեսելին Թոպալով (Բուլղարիա)-Վան Հաո (Չինաստան), Կարլսեն-Ռաջաբով, Անանդ-Կարյակին, Նակամուրա-Սվիդլեր հանդիպումները: