14 մայիսի 2013 - 14:13 AMT
Եվրոպայի գավաթում Հայաստանը կներկայացնեն 7 ձյուդոիստներ

Մայիսի 16-ին Հայաստանի ձյուդոյի հավաքականը կմեկնի Օրենբուրգ, որտեղ մայիսի 18-19 կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանն ասաց, որ նրանք այնտեղ ուսումնամարզական հավաք են անցկացնելու Եվրոպայի գավաթի այլ մասնակիցների հետ:

Եվրոպայի գավաթի խաղարկությանը կմասնակցեն Գրիգոր Իվանյանը, Գարիկ Հարությունյանը, Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ), Տիգրան Վարոսյանը (66կգ), Սուրիկ Գառնիկյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը և Մհեր Կարապետյանը (81կգ):

Օրենբուրգը կընդունի 21 երկրների ներկայացուցիչների: