14 մայիսի 2013 - 14:02 AMT
Dorians-ի Fly ալբոմը հասանելի է անվճար ներբեռնման համար

Մայիսի 13-ից Dorians-ի պաշտոնական կայքում տեղադրված է խմբի Fly ալբոմը, որը հասանելի է անվճար ներբեռնման համար:

Fly ալբոմը անվճար հասանելի դարձնելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով աճող հետաքրքրությունը խմբի գործունեության նկատմամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Dorians-ը մայիսի 16-ին կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում: