Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի ԱԳՆ-ին ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքով Արցախյան պատերազմի պատճառների ու ընթացքի մասին հեռարձակված հաղորդման պատճառով: Նոտայում ասվում է, որ «Ուկրաինան ծայրահեղ անհարգալից վերաբերմունք է դրսևորել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ», գրում է «Թրենդ» գործակալությունը Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանության վրա հղումով:
Ադրբեջանի դեսպանությունը բացատրություններ է պահանջել հեռուստաալիքի ղեկավարությունից ու ԱԳՆ-ից: Նաև դեսպանությունն առաջարկել է «Ինտեր» հեռուստաալիքին եթերային ժամանակ տրամադրել ներկայացնելու համար ուկրաինացի հեռուստադիտողին «ճշմարտությունը ղարաբաղյան հակամարտության մասին»: