ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության կազմավորման 15-րդ տարեդարձի առթիվ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի կողմից այսօր տրվել են խրախուսման և պաշտոնների նշանակման հրամաններ: Ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար 51 աշխատակից պարգևատրվել է շնորհակալագրով, 17-ը հուշանվերով, 4 աշխատակից պարգևատրվել է «ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանով, 10 աշխատակցի արտահերթ կոչում է շնորհվել, 9 աշխատակիցների հայտարարվել է պաշտոնի բարձրացում, իսկ երեք աշխատակիցներին տրված նկատողությունները հանվել են, ասվում է ԴԱՀԿ մամլո ծառայության հաղորդագրության մեջ: