Իրանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» հետ ինչպես նախագահական ընտրություններից առաջ, այնպես էլ հետո: Ընտրությունները տեղի կունենան հունիսի 14-ին: Այդ մասին Ստամբուլում հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի գծով գլխավոր բանագնաց Սաիդ Ջալիլին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Սաիդ Ջալիլին հեռախոսազանգի է սպասում եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնից, որը զբաղվում է Իրանի հետ բանակցությունների հարցով և ներկայացնում է «վեցյակի» շահերը: