17 մայիսի 2013 - 21:04 AMT
Արգավանդի ճանապարհին մարդատարի վթարի պատժառով գազի արտահոսքը դադարեցվել է

Այսօր ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում բախվել են «Նիսան» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները, առկա է գազի արտահոսք. կան տուժածներ: Դեպքի վայր էր մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Արգավանդ գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 46 հասցեի մոտակայքում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 2697Լ և «Պրադո» մակնիշի 27 ԼM 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա.Մկրտչյանը տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: Բժիկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: