
Ազատության հրապարակում ընթացող Նախախորհրդարանի հանրահավաքի մասնակիցները ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանին ծափողջույններով դիմավորեցին: Նա ևս եկույթ ունեցավ և նշեց, որ ընտրությունների ավարտից հետո իսկական պայքարի փուլն է սկսվել, որի ժամանակ պետք է ինքնակազմակերպվել, ստեղծել զուգահեռ կառավարման համակարգ և ստեղծել նոր որակի պետություն։
«Մի օր կարկուտը, մի օր սոված պահելը, գազի գնի ահավոր թանկացումները։ Մենք պետք է հաղթահարենք այս խնդիրներն ապագայի նկատմամբ հավատով»,- հայտարարեց նա և նշեց, որ հայերի բոլոր հաղթանակները դրա վկայությունն են և, եթե ամենադժվար օրերին մեր մարտիկները, հայրերն ու մայրերն ապրած չլինեին ավելի երջանիկ ապրելու պատկերով, դժվարությունները չէին կարող հաղթահարել
Ալեք Ենիգոմշյանն ընդգծեց, որ հարթակ դուրս եկած ուժը կուսակցություն չէ, իսկ իրենց ներկայացրածը կուսակցական ծրագիր չէ և այն իրականություն դարձնելու համար պետք է հիմա գործել։ «Փոփոխությունները ոչ ոքից չպիտի սպասեք, փոփոխությունը մեզնից է գալիս, մեր մեջ է»,- ասաց նա։